Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը չի կարողացել հաղթահարել թենիսի կանանց ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի արգելքը:

46-ամյա ամերիկացի թենիսիստը մրցել է աշխարհի 110-րդ ռակետ, իր հայրենակից Սոֆյա Քենինի հետ ու պարտվել 2:6, 6:7 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 49 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել:

US Open-ի երկրորդ շրջանում Սոֆյա Քենինն ուժերը կչափի աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment