Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Starlink արբանյակին ցանցով հագեցած անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական ռազմական թիրախներին հարվածելու համար, սակայն վերջնական որոշումը դեռևս Սպիտակ տանն է, գրել է «Financial Times»-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Իլոն Մասկին թույլատրել Starlink տերմինալներով հագեցած անօդաչու թռչող սարքերի օգտագործումը՝ սահմանից մինչև 200 կմ հեռավորության վրա գտնվող ռուսական ռազմական թիրախներին հարվածելու համար։ Սա մասնավորապես վերաբերում է բալիստիկ հրթիռների արձակման սարքերին։
«Financial Times»-ի աղբյուրները հայտնել են, որ Մասկը նախկինում տեղեկացրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին, որ պատրաստ է նման թույլտվություն տրամադրել։
Միլիարդատերն ընդգծել է, որ հարցը քաղաքական բնույթի է, և վերջնական որոշումը պետք է կայացնի Սպիտակ տունը։
Ֆեդորովը հրաժարվել է բացահայտել Մասկի հետ իր զրույցների մանրամասները։ SpaceX-ը և Մասկը անմիջապես չեն արձագանքել հրատարակության մեկնաբանության խնդրանքներին։
Խնդիրը վերաբերում է Starlink-ի՝ Ուկրաինայից դուրս օգտագործմանը՝ Ռուսաստանում թիրախներ հարվածելու ունակ անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։ Այնուամենայնիվ, համակարգի նման օգտագործման հնարավորությունը կախված է ոչ միայն Մասկի դիրքորոշումից, այլև ԱՄՆ վարչակազմի որոշումից։