13:09 31.08.2026 (Թարմացված է: 13:15 31.08.2026)
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Սպասվող հանդիպման մասին ավելի վաղ գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարությունյանը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել. նա միայն լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք` Փաշինյանը Ղրղզստան է մեկնել առավոտյան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Ղրղզստանում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Բիշքեկում կայանալիք միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։