Շատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանում Telegram հավելվածում գործունեությունը սահմանափակելու որոշումը կայացվել է մեսենջերի կողմից ռուսական օրենքները չպահպանելու պատճառով։

Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ես տեսնում և կարդում եմ Роскомнадзор-ի հայտարարությունները, որ Telegram-ի գործունեությունը դանդաղեցնելու մասին որոշումը կայացվել է, քանի որ ընկերությունը չի պահպանում ռուսական օրենքները։ Շատ ցավալի է, որ ընկերությունը չի պահպանում կանոնները, բայց կա օրենք, որը պետք է պահպանվի»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանում Telegram-ը արգելափակելու ծրագրերի մասին հարցին։

Փետրվարի 9-ին և 10-ին Ռուսաստանում օգտատերերը բողոքել են Telegram-ի ծառայության խափանումներից։

Leave a comment