Վանաձորում կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:


 


Մասնավորապես՝


  • սննդամթեքի հետ շփման մեջ գտնվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ, որի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,


  • սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։


Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:


 


Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Դիտումների քանակ7

Leave a comment