Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են՝ Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան։

«Սեպտեմբերի 1-ից մեր քաղաքը վերադառնում է իր ակտիվ ռիթմին։

Դեպի դպրոց ու համալսարան, աշխատանքի կամ պարզապես քաղաքի մյուս կողմը գնալու համար ընտրեք Երևանի նոր ու հարմարավետ տրոլեյբուսները։

Նստեք
Միացրեք սիրելի երաժշտությունը
Ու շարժվեք ձեր ուղղությամբ։

Ի դեպ, դպրոցականների և ուսանողների համար գործում են ուղետոմսերի զեղչեր։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքում և ընտրել ձեզ հարմար փաթեթը

։

Leave a comment