Բելգորոդում գնդակոծվել են Ozon-ի տեսակավորման ու առաքման կենտրոնները. կան տուժածներ

Բաժանորդագրվել

Կենտրոնի աշխատակիցներին տարհանել են։ Օբյեկտում հրդեհ է բռնկվել, այն տեղայնացվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդում կրակի տակ է հայտնվել Ozon-ի տեսակավորման և առաքման կենտրոնը, որի հետևանքով կան տուժածներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Հրդեհ է բռնկվել օբյեկտում, որը տեղայնացվել է։

«Մենք ներկայումս չենք առաքում կամ ընդունում հաճախորդների պատվերներ, ինչպես նաև չենք ընդունում ապրանքներ Բելգորոդի և շրջակա տարածաշրջանի վաճառողներից: Մենք կվերսկսենք ապրանքների առաքումն ու ընդունումը, երբ վերակազմակերպենք մեր լոգիստիկ երթուղիները», – ասվում է հայտարարության մեջ։

Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են քաղաքին։

«Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը հարվածել է Բելգորոդին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան տուժածներ։ Բացի այդ, հաղորդագրություններ են ստացվել զինամթերքի ընկնելու հետևանքով առաջացած մի քանի հրդեհների մասին»,- գրել է Շուվաևը սոցիալական ցանցերում։

Նա նշել է, որ արտակարգ ծառայությունները մեկնել են հարվածների վայրեր՝ հետևանքները վերացնելու համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment