Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2025 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հանրային հաղորդակցության թեմաներին՝ միտված փոփոխվող միջավայրին համահունչ հաղորդակցության շարունակական կատարելագործմանն ու ՀՀ տեսանելիության ավելացմանը: