Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանային անցակետով տարանցման խոչընդոտները

https://arm.sputniknews.ru/20260830/iranum-kvoch-en-arel-veracnel-hajastani-het-sahmanajin-ancaketvov-tarancman-khvochyndvotnery-106267521.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1e/106265593_7:0:1146:854_1920x0_80_0_0_534a1947c1e33c3c3f6db528107383e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, անցակետ

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, անցակետ

Բաժանորդագրվել

Թեհրանում կարծում են, որ առկա խոչընդոտների վերացումն ու սահմանային անցակետի աշխատանքի արդյունավետության բարձրացումը կարող են արտահանման աճ ապահովել:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային տերմինալով առևտրի և տարանցման խոչընդոտները, հաղորդում է IRNA-ն:

Նշվում է, որ Իրանի ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների հարցերով բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը շաբաթ օրը այցելել է սահմանային անցակետ՝ Արաս ազատ տնտեսական գոտի (Իրանի խոշոր առևտրաարդյունաբերական գոտի, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին, որը կարևոր կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ երկրների հետ առևտրի համար) կատարած այցի շրջանակներում:

Նրա խոսքով՝ գործադիր և վերահսկիչ մարմինները պետք է խուսափեն որոշումների տարաբնույթ ընդունումից, քանի որ տարբեր կառույցների գործողությունների համաձայնեցումն անհրաժեշտ է սահմանային անցումում առևտրային և տարանցիկ գործընթացների պարզեցման համար:

Ֆորուզանը նշել է, որ ավտոտրանսպորտային միջոցների պարապուրդի ժամանակի կրճատումն ու մաքսային սպասարկման որակի բարձրացումն ուղղակիորեն կապված են արտահանման զարգացման հետ։ Նա նաև ընդգծել է, որ դա թույլ կտա ավելի լավ օգտագործել տարածաշրջանի տարանցիկ ներուժը և բարձրացնել սահմանային անցումով առևտրային հոսքերի արդյունավետությունը:

Իր հերթին Հայաստանում Իրանի դեսպանությունն ընդգծել է Երևանի և Թեհրանի միջև առևտրային, տարանցիկ և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը:

Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է, որ Նորդուզը՝ Իրանի և Հայաստանի միջև միակ ցամաքային սահմանային անցակետը, ռազմավարական դեր է խաղում տարածաշրջանային առևտրի և տարանցման զարգացման, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՏՄ շուկաների հետ Իրանի միացման գործում:

Դեսպանությունում ընդգծել են, որ առկա խոչընդոտների վերացումը և այս սահմանային կետի աշխատանքի արդյունավետության բարձրացումը կարող են հիմք ստեղծել արտահանման, տարանցման և ներդրումների աճի համար:

Leave a comment