ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ծնունդդ շնորհավոր, Բակո Սահակիչ
Վստահ եմ, որ մտքերով, զրույցներով ու զգացողություններով մեր բոլորի կողքին եք:
Գիտեմ, որ, ինչպես միշտ, հայի ու մարդու Ձեր տեսակը, արժանապատիվ կեցվածքը աջուձախ սփռում եք՝ անկախ նրանից, թե որտեղ եք, ինչ շրջապատում և ինչ պայմաններում:
Նաև վստահ եմ, որ գիտեք՝ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք»: