Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով


Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ եվրոպական երկրներն ամբողջությամբ մոբիլիզացնում են իրենց ռազմական ներուժը և այն ուղղում Ռուսաստանի դեմ։


Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներն առճակատման են տրամադրված։


Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի թշնամական կուրսի մասին։ Նա նշել է, որ եվրոպական պետությունները լուրջ սխալ են թույլ տալիս՝ աչք փակելով Ուկրաինայի ղեկավարության ներքին պառակտումների վրա:

Դիտումների քանակ8

Leave a comment