ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Խաչատրյանին վերանշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Մատիկյանին վերանշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում»,- ասված է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշման մեջ:
Դիտումների քանակ5