Այսօր տեղի կունենա 2026 թվականի վերջին աստղագիտական խավարումը՝ գրեթե ամբողջական Լուսնի խավարում։ Թեև Լուսնի սկավառակի մոտ 96 տոկոսը կհայտնվի Երկրի ստվերում, այն պաշտոնապես կհամարվի մասնակի խավարում, քանի որ լուսնի փոքր հատվածը կմնա լուսավորված
Այսօր տեղի կունենա 2026 թվականի վերջին աստղագիտական խավարումը՝ գրեթե ամբողջական Լուսնի խավարում։ Թեև Լուսնի սկավառակի մոտ 96 տոկոսը կհայտնվի Երկրի ստվերում, այն պաշտոնապես կհամարվի մասնակի խավարում, քանի որ լուսնի փոքր հատվածը կմնա լուսավորված։
Խավարումը կտևի ավելի քան 5,5 ժամ, իսկ Երկրի մութ ստվերում գտնվելու մասնակի փուլը՝ 3 ժամ 18 րոպե։ Առավելագույն փուլում Լուսնի զգալի մասը կարող է ձեռք բերել կարմրավուն երանգ, ինչի պատճառով նման երևույթները հաճախ անվանում են «արյունոտ Լուսին»։
Խավարումը տեսանելի կլինի Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների մի շարք շրջաններից։ Լուսնի խավարումը կարելի է դիտել անզեն աչքով, քանի որ այն առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում։
Սա կլինի 2026 թվականի Արեգակի կամ Լուսնի վերջին խավարումը։ Աստղագետների տվյալներով՝ 2027 թվականին սպասվում է միայն երկու կիսաստվերային լուսնային խավարումներ, իսկ հաջորդ ամբողջական լուսնային խավարումը տեղի կունենա 2028 թվականի վերջին։