Սերֆինգի սիրահարից մինչև գահակալ. Նորվեգիայի նոր թագավորի ու սկանդալների մեջ հայտնված ընտանիքի պատմությունը

Հարալդ V-ի մահվանից հետո Նորվեգիայի գահը ստանձնել է նրա 53-ամյա որդին՝ դառնալով Հոկոն VIII թագավոր: Նորվեգական միապետությունը, որի արմատները հասնում են IX դար՝ Հարալդ Գեղեցկամազ թագավորի ժամանակները, այսօր կանգնած է նոր փուլի առջև: Նոր թագավորի գահ բարձրանալով՝ նրա դուստրը՝ Ինգրիդ Ալեքսանդրան, դարձել է գահաժառանգ արքայադուստր:

Հոկոն VIII-ը փայլուն կրթություն ստացած գործիչ է. նա ավարտել է Բերկլիի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցները, ունի քաղաքագետի ու միջազգային զարգացման մասնագետի որակավորում, ինչպես նաև ռազմածովային ծառայություն է անցել: Երիտասարդ տարիներից ռոքի, ռեփի ու սերֆինգի սիրահար ապագա թագավորն իր անձնական կյանքով ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել երկրում, երբ 2001 թվականին ամուսնացավ նախկինում աղմկոտ կյանքով ապրած միայնակ մայր Մետտե-Մարիտի հետ:

Այժմ նորընծա թագավորը ստիպված է լինելու լուրջ մարտահրավերներ հաղթահարել: Թագավորական ընտանիքի վարկանիշը վերջին տարիներին նվազել է, ինչին նպաստել են Մետտե-Մարիտի նախկին կապերը Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրա որդու՝ Մարիուս Բորգ Հյոյբիի շուրջ աղմկահարույց դատական գործընթացը, ով ազատազրկման է դատապարտվել բռնաբարության մեղադրանքով: Հոկոն VIII-ի գլխավոր խնդիրն է լինելու վերականգնել հանրության վստահությունը միապետության նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment