Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով


Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները դեռևս սառեցված են, նոր նախաձեռնություններ չեն եղել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կիևը գիտի Մոսկվայի պահանջները: Նա մեղադրել է ուկրաինական կողմին՝ խաղաղ բանակցություններից հրաժարվելու համար: «Մենք առաջ ենք շարժվել մարտի դաշտում, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Կիևում ենթակառուցվածքները ևս ռուսական ուժերի թիրախում են, դրա նպատակն է թուլացնել Ուկրաինայի ռազմական ներուժը:

Դիվանագիտական գործընթացների բացակայության պայմաններում Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսական ուժերը թիրախավորել են Կիևի և Օդեսայի մարզերը, զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ուկրաինան էլ ԱԹՍ-ներով հարվածել է Սևաստոպոլին։ Տեղական իշխանության տվյալով՝ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել են այլ կառույցներ, կան տուժածներ։ Պայթյուններ են եղել Սարատովի, Մոսկվայի, Յարոսլավլի մարզերում, կան վիրավորներ: Յարոսլավլից Մոսկվա երթևեկությունը սահմանափակվել է: Ուկրաինական կողմը հայտնել է նաև նավթավերամշակման գործարանի հարվածելու մասին:


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment