Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նոյեմբերի 15-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 15-ին ժամը 08:00-11:00-ն կդադարեցվի  Յ.Լեփսիուս փողոցի, , Յ.Լեփսիուս 1, 2, 6 փողոցների, Յաղուբյան փողոցի, Ռուբինյանց, Դրո, Մ. Մելիքյան, Մ.Ավետիսյան փողոցների, Մ.Ավետիսյան 1-4 փողոցների, Զ.Քանաքեռցու փողոցի, Կ.Ուլնեցու 1-3 նրբանցքների, Նորաշխարհյան, Ռայնիս, Ծարավ Աղբյուր, Էզրաս Հասրաթյան փողոցների, Կ.Ուլնեցու 70-76/2 զույգ համարի շենքերի,Պ.Սեվակ, Շովրոյան, Մ.Սարգսյան, Գոգոլ փողոցների ջրամատակարարումը:

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում   նոյեմբերի 15-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ նոյեմբերի 15-ին ժամը 10:30- 18:00-ն կդադարեցվի  Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան, Փարամազ, Զ. Անդրանիկ փողոցների ջրամատակարարումը

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment