Սեպտեմբերի 1–ից ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով

https://arm.sputniknews.ru/20260828/septemberi-1ic-hhum-varvordakan-iravunqi-tesakan-qnnutjunnery-kanckacven-nvor-kargvov-106230459.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44434124_85:0:1509:1068_1920x0_80_0_0_a4964f4f1d46992be6410e7fa9f5f914.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վարորդական իրավունք, հարցաշար, վարորդ, քննություն

հայաստան, վարորդական իրավունք, հարցաշար, վարորդ, քննություն

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու հավակնող քաղաքացիները պատասխանում էին միասնական հարցաշարի հարցերին։

Այժմ միասնական հարցաշարի հարցերը, առանց նոր հարցերի ավելացման, խմբավորվել են երկու հիմնական խմբերի՝ A, B, C և D, T կարգերի համար։

A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։
D կամ T կարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։
Բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։

Նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել հասցեական գնահատել դիմորդների՝ համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքները։

Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու. ՀՀ ՆԳՆ

Leave a comment