Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արման Ծառուկյանը Աբու Դաբիում կայացած RAF մրցաշարի ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում 10։0 հաշվով վաղաժամ հաղթանակ է տարել Նեյման Գրեյսիի նկատմամբ։
Գոտեմարտն ավարտվել է դեռևս առաջին մրցափուլում։ Այս հաղթանակից հետո Ծառուկյանի RAF-ի ռեկորդը դարձել է 9 հաղթանակ և 1 պարտություն։
Հաջորդ գոտեմարտը հայ մարզիկը կանցկացնի Էնթոնի Փեթիսի դեմ՝ նոյեմբերի 28-ին, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում կայանալիք RAF 15 մրցաշարում։