Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 9:45-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա՝ 23 կիլոմետր խորության վրա:
Հատկանշական է, որ օրեր առաջ՝ օգոստոսի 24-ին, 2,9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաև Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, որը զգացվել էր ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում: