Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված վեց վագոն՝ ընդհանուր 420 տոննա ծավալով, և գարիով բեռնված չորս վագոն՝ 280 տոննա քաշով։