Ադրբեջանի տարածքով 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի կուղարկվի Հայաստան

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական մատակարարումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օգոստոսի 28-ին Բիլաջարի կայարանից կուղարկվի ցորենով բեռնված 6 վագոն՝ 420 տոննա ընդհանուր քաշով, և գարիով բեռնված 4 վագոն՝ 280 տոննա ընդհանուր քաշով։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 54,000 տոննա հացահատիկ, մոտավորապես, 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտավորապես 15,000 տոննա դիզելային վառելիք և շուրջ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment