Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել է Իրանի միջուկային ծրագրի մասին։
«Ես ասել եմ՝ եթե միջուկային ռումբերը հայտնվեն Իրանի ձեռքում, դա Իսրայել պետության վերջն է, հրեա ժողովրդի վերջն է։ Եվ եթե այնտեղ կարմիր լույս էր, կանաչ լույս, կապույտ լույս՝ ինձ չի հետաքրքրում, թե լույսն ինչ գույնի էր։ Դա ինձ չի հետաքրքրում։
Մենք պետք է դա անենք, որովհետև հակառակ դեպքում մեզ կոչնչացնեն։ Մենք այստեղ չենք լինի»,- ասել է նա։
Իսրայելի վարչապետը նաև խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին. «Իրականությունը արագորեն փոխվում է։ Մի ուժ թուլանում է, մեկ այլ ուժ՝ հզորանում։ Բայց ամենակարևոր ուժը, որը պետք է հզորանա, մերն է»։
Նա վստահեցրել է, որ իրենք չեն ոչնչացրել իսլամը. «Եւ ես որևէ մտադրություն չունեմ ոչնչացնելու իսլամը»։