Հայաստանում ոչ հայալեզու, մասնավորապես ռուսերենով ուսուցմամբ դասարաններում կա 5 427 երեխայի ընդունելություն՝ ասուլիսի ժամանակ նման կերպ արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, որ մեծ թվով ազգությամբ ռուսներ են տեղափոխվել Հայաստան, արդյոք աշակերտների թիվը չի աճել և խնդիրներ չեն առաջացել այդ առումով:
«Այս գործընթացն առաջիկա օրերին կամփոփվի…Մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևան քաղաքում։ Նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքը ապահովվի։ Եթե տվյալ շրջանում ռուսերենով սովորելու լիցենզիոն տեղերը սպառված են, ապա երեխաների ուսուցման հնարավորություն տալիս ենք, քանի որ այդ իմաստով այլընտրանքները հասանելի չեն, որպեսզի առաջարկվեն»,-ասաց նախարարը։
Նա նաև հիշեցրեց, որ նախորդ ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորել է 424 939 աշակերտ, իսկ վերջին տարիներին սովորողների թիվն աճել է։
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: