https://arm.sputniknews.ru/20260828/irann-aravelutjun-uni-amni-het-hakamartutjan-nvor-sracman-depqum-nakhkin-divanaget-106217768.html
Իրանն առավելություն ունի ԱՄՆ–ի հետ հակամարտության նոր սրացման դեպքում․ նախկին դիվանագետ
Իրանն առավելություն ունի ԱՄՆ–ի հետ հակամարտության նոր սրացման դեպքում․ նախկին դիվանագետ
Sputnik Արմենիա
Պենտագոնի ղեկավարի նախկին օգնականը կարծում է, որ հիմա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործընթաց չկա։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T14:58+0400
2026-08-28T14:58+0400
2026-08-28T14:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_0:67:1280:787_1920x0_80_0_0_5d4cee5a886a0202edcc8bd10cb00b8c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Թեհրանն առավելություն ունի ԱՄՆ-ի հետ հակամարտության սրացման դեպքում և ունակ է հարձակվել այն երկրների վրա, որոնք Վաշինգտոնին կօգնեն նոր հարվածներ հասցնել Իրանին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ, Պենտագոնի ղեկավարի նախկին օգնական Չաս Ֆրիմանը։«Իրանը գերակայության հասավ էսկալացիայի հարցում և կարող է վերսկսել հարձակումները ցանկացած երկրի վրա, որը կաջակցի ԱՄՆ–ի հարձակմանը, այդ թվում՝ Իսրայելի»,- ասել է Ֆրիմանը։Նրա խոսքով՝ հիմա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործընթաց չկա՝ չնայած Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերին։«Իրանը պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի հունիսի 18-ի փոխըմբռնման հուշագրի պայմանները»,- նշել է դիվանագետը։Ֆրիմանը կարծում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կշարունակի ուժեղացնել տնտեսական ճնշումը ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության վրա՝ Թեհրանին տրամադրելով ազդեցության լրացուցիչ լծակներ։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել, բայց կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։Սպիտակ տանը նշել են Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նպատակը
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_3265d881e14aaea8bf0e5dab68919608.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
Պենտագոնի ղեկավարի նախկին օգնականը կարծում է, որ հիմա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործընթաց չկա։
«Իրանը գերակայության հասավ էսկալացիայի հարցում և կարող է վերսկսել հարձակումները ցանկացած երկրի վրա, որը կաջակցի ԱՄՆ–ի հարձակմանը, այդ թվում՝ Իսրայելի»,- ասել է Ֆրիմանը։
Նրա խոսքով՝ հիմա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործընթաց չկա՝ չնայած Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերին։
«Իրանը պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի հունիսի 18-ի փոխըմբռնման հուշագրի պայմանները»,- նշել է դիվանագետը։
Ֆրիմանը կարծում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կշարունակի ուժեղացնել տնտեսական ճնշումը ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության վրա՝ Թեհրանին տրամադրելով ազդեցության լրացուցիչ լծակներ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել, բայց կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։