https://arm.sputniknews.ru/20260828/anhet-kvorats-zintsarajvoghneri-tsnvoghnern-u-harazatnery-asvociacia-en-steghtsel-106216282.html
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ասոցիացիա են ստեղծել
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ասոցիացիա են ստեղծել
Sputnik Արմենիա
Կառույցի նպատակն է պարզել անհետ կորածների ճակատագիրը և բարձրաձայնել նրանց ընտանիքների խնդիրները։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T14:25+0400
2026-08-28T14:25+0400
2026-08-28T14:25+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94069616_0:84:1600:984_1920x0_80_0_0_85dbb861156685c8224266016fb91b7e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ասոցիացիա են ստեղծել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է 2020 թվականին անհետ կորած Հենրիկ Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը։Նա նշել է, որ ասոցիացիային միացել են ինչպես 90-ականների, այնպես էլ 2020-2023 թվականների մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Կազմակերպությունը ոչ միայն փորձելու է պարզել նրանց ճակատագիրը, այլև զբաղվելու է անհետ կորածների ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրների լուծմամբ։44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ ասոցիացիայի համահիմնադիր Ասյա Դանիելյանն իր հերթին ընդգծել է, որ նախկինում անհետ կորածների ընտանիքները գործում էին առանձին-առանձին, իսկ հիմա որոշել են միավորել ջանքերը՝ պարզելու, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։ Դա կօգնի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ և կառուցողական դարձնել։Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94069616_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6113304948bfd84bcc05deb82748634b.jpg.webp
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, արցախյան պատերազմ
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, արցախյան պատերազմ
Կառույցի նպատակն է պարզել անհետ կորածների ճակատագիրը և բարձրաձայնել նրանց ընտանիքների խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ասոցիացիա են ստեղծել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է 2020 թվականին անհետ կորած Հենրիկ Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը։
Նա նշել է, որ ասոցիացիային միացել են ինչպես 90-ականների, այնպես էլ 2020-2023 թվականների մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Կազմակերպությունը ոչ միայն փորձելու է պարզել նրանց ճակատագիրը, այլև զբաղվելու է անհետ կորածների ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրների լուծմամբ։
«Որքան էլ ցավալի ու վիրավորական է, 2020 թվականի պատերազմից հետո մենք հասարակության կողմից անտարբերություն տեսանք մեր երեխաների ճակատագրերի նկատմամբ։ Դա էլ հանգեցրեց մեր կազմակերպությունը ստեղծելու մտքին»,-ասել է Մուրադյանը։
44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ ասոցիացիայի համահիմնադիր Ասյա Դանիելյանն իր հերթին ընդգծել է, որ նախկինում անհետ կորածների ընտանիքները գործում էին առանձին-առանձին, իսկ հիմա որոշել են միավորել ջանքերը՝ պարզելու, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ։ Դա կօգնի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ և կառուցողական դարձնել։
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետական և ոչ պետական կառույցների, իրավական կազմակերպությունների հետ՝ միևնույն ժամանակ պահպանելով չեզոքություն։ Մենք ուզում ենք, որ մարդիկ հասկանան՝ անհետ կորածները վիճակագրական թիվ չեն, դրանք խեղված ճակատագրեր են, տարիների սպասում ու ցավ»,-նշել է Դանիելյանը։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։