ARARAT Spirit 1887.խաղողի նոր բնավորությունն ու հաջող մեկնարկը Հայաստանում (PAN.am)

Երևանի կոնյակի գործարանի նոր արտադրանքը՝ ARARAT Spirit 1887 խաղողի օղին, թողարկումից երեք ամիս անց հաջողություններ է գրանցում հայկական շուկայում՝ արժանանալով սպառողների և ոլորտի մասնագետների դրական արձագանքին։

2026 թվականի մայիսին ներկայացված ARARAT Spirit 1887 խաղողի օղին մարմնավորում է բրենդի խաղողի մասին հիմնարար գիտելիքներն ու դրա հետ աշխատելու վարպետությունը։ Թողարկումից ի վեր այն հասցրել է գրավել պրեմիում դասի խմիչքների սիրահարների ուշադրությունը՝ լավագույնս հաստատելով կանխատեսված հետաքրքրությունը բրենդի այս արտադրանքի նկատմամբ։

Այսօր ARARAT Spirit 1887-ը հասանելի է Հայաստանի բոլոր խոշոր ցանցային խանութներում։ Միաժամանակ, Երևանի բնակիչների և քաղաքի հյուրերի համար մշակվել են հատուկ գաստրոնոմիական սեթեր և յուրահատուկ մատուցումներ, որոնք արդեն ներկայացված են մայրաքաղաքի առաջատար ռեստորաններում և բարերում։ Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու ARARAT Spirit 1887-ին, այլև բացահայտելու դրա համահոտային առանձնահատկությունները՝ հատուկ ընտրված ուտեստների ուղեկցությամբ։ Մշակված համադրությունները լրացնում և ընդգծում են խմիչքի բնավորությունը՝ բացահայտելով դրա համի ու բույրի նոր նրբերանգները։

«Ուրախ ենք տեսնել, որ մեր նոր արտադրանքը՝ ARARAT Spirit 1887-ը, որը դեռ մի քանի ամիս առաջ համարձակ և նորարարական քայլ էր, այսօր արդեն դառնում է գաստրոնոմիական ամբողջական փորձառության մաս։ Հատկապես հաճելի է տեսնել, որ այն շարունակում է ստանալ այսքան դրական արձագանք թե՛ սպառողների, թե՛ ոլորտի մասնագետների կողմից»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։

ARARAT Spirit 1887 խաղողի օղին պատրաստված է Արարատյան դաշտի հատընտիր խաղողից՝ կրկնակի թորման եղանակով։ Պահպանելով սպիրտների ծագման շարունակականությունը և խաղողի հետ աշխատելու հարուստ փորձը՝ ARARAT Spirit 1887-ը ստեղծվել է որպես օղի՝ ինքնուրույն կատեգորիա իր տեխնոլոգիայով, փիլիսոփայությամբ և բնավորությամբ։

Արտադրանքի հիմքում խաղողի սպիրտներն են, սակայն ARARAT Spirit 1887-ի ստեղծման գործընթացում բացակայում է հնացման փուլը։ Այստեղ մաքրությունը, թափանցիկությունը և համի ճշգրտությունը ձևավորում են արտադրանքի հիմնական դիմագիծը։

Այսպես, ARARAT Spirit 1887-ի համար ընտրվել են Երևանի կոնյակի գործարանի սպիրտների հատուկ սահմանափակ խմբաքանակներ, որոնք առանձնանում են թեթևությամբ և լավագույնս համապատասխան են օղու ստեղծմանը՝ մաքուր բնավորությամբ, փափուկ համով և նրբագեղ յուրաքանչյուր մանրուքում։

ARARAT Spirit 1887-ի առանձնահատկություններից մեկն էլ Կաթնաղբյուրի աղբյուրի ջուրն է։

Leave a comment