https://arm.sputniknews.ru/20260828/kakhvats-hajtnabervats-zintsarajvoghy-mahvanic-araj-haghvordagrutjun-e-ugharkel-azgakanin-zlm-106209577.html
Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին. ԶԼՄ
Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T11:38+0400
2026-08-28T11:38+0400
2026-08-28T11:39+0400
հայաստան
զինծառայող
մահ
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60575877_0:195:1600:1096_1920x0_80_0_0_147c52543f047eb10e86632716f820bf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող պայմանագրային զինծառայողը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը հայտնաբերվել է կախված վիճակում։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, ավելի կոնկրետ` անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Կայքի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25–ի սահմաններում, 23–ամյա Արտակ Հ.–ի մարմինը Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը։ Զինծառայողի մարմինը հակի թելով կախված է եղել առաստաղի գերանից։ Ազգականը իջեցրել է նրան, զանգել շտապօգնություն, մինչ բժիշկների ժամանելը փորձել է ինքնուրույն օգնություն ցուցաբերել։ Սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Հիշեցնենք` վերջին շրջանում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան դեպքերը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 24–ին, երբ պաշտոնական տվյալներով հայտնի էր, որ տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց` իր համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։
գեղարքունիքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60575877_0:0:1600:1199_1920x0_80_0_0_1f42024191c1bc46ee0265eb0732fa8a.jpg.webp
հայաստան, զինծառայող, մահ, գեղարքունիքի մարզ
հայաստան, զինծառայող, մահ, գեղարքունիքի մարզ
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 11:25–ի սահմաններում, 23–ամյա Արտակ Հ.–ի մարմինը Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը։ Զինծառայողի մարմինը հակի թելով կախված է եղել առաստաղի գերանից։ Ազգականը իջեցրել է նրան, զանգել շտապօգնություն, մինչ բժիշկների ժամանելը փորձել է ինքնուրույն օգնություն ցուցաբերել։ Սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
«Մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»»,– նշում է լրատվամիջոցը` հավելելով, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, բայց մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։