Արման Խոջոյանը վերանշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում


Արման Խոջոյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝


Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987թ․, 5 հուլիսի, Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան


Կրթություն

2024-2025թթ.` Սթենֆորդի համալսարան, LEAD ծրագիր

2020թ.՝ Կոռնելի համալսարան, Համալիր բանակցություններ

2019թ․՝ Բանակցային վարպետություն, Հարվարդի բիզնես դպրոց

2017–2019թթ.՝ Մեծ Բրիտանիայի կառավարման հավատարմագրված ինստիտուտ, «Կառավարում և առաջնորդություն»

2010-2013թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2011թ․՝ Այովայի և Միսսուրիի համալսարան, ԱՄՆ, «Սննդի անվտանգություն», Քոքրանի ծրագիր

2010թ․՝ IGA ինստիտուտ, ԱՄՆ, «Սուպերմարկետների կառավարում»

2008-2010թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան

2004-2008թթ.՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, «Տեխասի Էյ ընդ Էմ» համալսարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի համատեղ ծրագիր, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան


Աշխատանքային գործունեություն


2026թ․ օգոստոսի 28-ին վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում

2020թ. փետրվարի 3-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

05.2019-02․2020թթ․՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի տնօրեն

2009-05․2019թթ․՝ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, զարգացման ծրագրերի ղեկավար

2010-05․2019թթ․՝«ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ, վերամշակման ոլորտի ղեկավար


Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի


Այլ տվյալներ

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։

5 գիտական հոդվածի հեղինակ է։

 

Վերապատրաստումներ


2026թ.` Wharton University of Pennsylvania – AI for Business

2021թ.՝  KAPEX առցանց ակադեմիա, Կորեայի գյուղատնտեսության ինստիտուտ 

2018թ․՝ Բիզնեսի վարման սկզբունքները Մերակի սկզբունքով, Լին Քուաչ

2017թ․՝ Փոփոխությունների և ճգնաժամերի կիրառական կառավարում – դոկտոր-պրոֆեսոր Ֆրիդրիխ Գլասլ, “Trigon Development Consulting Company”

2016թ․՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսությունում, ք. Բիշքեկ, Ղրղզստան

2014թ․՝ Ջերմոցային մասնագիտացված մշակում, “GreenQ”, ք. Ռոտերդամ, Նիդեռլանդների թագավորություն

2009թ․՝ «Ագրոսննդամթերքների շղթաների ուղղահայաց համակարգում», Լայբնիցի` Անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման համալսարան (IAMO), ք. Հաալ, Գերմանիա

Leave a comment