Ինչ ասես՝ չես լսի.
- Որ կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ Հայաստանի Հանրապետություն, այ տնաշեննե’ր, Հայաստանի Հանրապետություն մեկն է` պատմության տարբեր դրվագներով, ու վերջ.
- Որ Նախջիվան է՝ որպես ֆորա քոչվորին. սա բոլորովին չի կարելի` Նախիջեւանը որ Նախիջեւան էր` արքաների որսատեղի կամ Նոյի առաջին իջեւան, այդ քոչվորները յուրտերում, եսիմ որ կորած-չքարտեզագրված բնակատեղիում որպես ազգ չոչում էին կամ անգամ չէին էլ ծնվել:
- Որ կարելի է ցեղասպանության գործիքներից հրաժարվել կամ Հայոց ցեղասպանությունը նկարագրել ինչ-որ խանի ու Գրիգոր Զոհրապի շուրջ թոթով պատմությամբ:
- Օրենքներն ու Սահմանադրությունն այնպես ծռմռել, որ դրանք հարմարեցվեն սեփական քաղաքական նպատակներին:
- Որ խափանման միջոցի տարատեսակներ կիրառելու, առանց կալանքի քննություն անցկացնելու համար խելք, արհեստավարժություն, հմտություն պետք չի` միանգամից կալանում-ծեր կնոջն ու դստրերին տանում-փակում ես, որ մեղադրանք կառուցելու միակ իմացածդ մեթոդն աշխատեցնես…
- Որ եկեղեցու գործերին պետությունը պիտի խառնվի, որքան էլ հակասահմանադրական լինի դա…
Ուզում ես գոռալ, ասել, թե այս ինչո՞վ եք զբաղված, երկրի տնտեսական, անվտանգային խնդիրները կարգի բերե՛ք, հետո որ ժամանակ մնա` նոր իրար բզկտեք: Բայց ի՞նչ ասես, եթե լսել չեն ուզում, ասողին լսող է պետք: Ու մերոնք գոռալու-աղմկելու են, առանց նայելու, թե ով է անթույլատրելի կերպով խառնվում մեր երկրի ներքին գործերին` Լավրովը, թե՞ Արեւմտյան երկրների դեսպանները, մինչեւ երկիրը վարի տան:
Կներեք այս ոչ քաղաքական վերլուծության համար: Կներեք, որ լուրջ-լուրջ չպատմեցի, թե ոնց են հին իշխանությունն ու նոր ընդդիմությունն իրար հետ լուրջ-լուրջ հանձնաժողովի նախագահների հարց քննարկում, ընտրում կամ չընտրում: Ու ինչպես է Նարեկ Կարապետյանը` «Ուժեղ Հայաստանի» նախընտրական եւ հետընտրական հակադարձ օրակարգերի վերաբերյալ մեր հարցի պատասխանը գցում ընտրողի գրպանը: Բայց դեռ կհասցնենք`ամեն ինչ առջեւում է, քաղաքական աշունը` քթներիս տակ:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: