ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20261030/rd-banaky-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-mi-qani-objektneri-pn-108681945.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_de8cc997b06daee53c14773812bffbb0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, նավահանգիստ

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, նավահանգիստ

Բաժանորդագրվել

Հարձակումների ընթացքում ՌԴ ԶՈւ–ն ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենք ու անօդաչուներ է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում զանգվածային հարված են հասցրել նավերի, նավահանգստային ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրների և էներգետիկ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և անօդաչուներով զանգվածային հարված են հասցրել», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հարվածի հետևանքով խոցվել են.

Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, որոնք զբաղվում են մեծ և միջին հեռահարության անօդաչուների արտադրությամբ և պահեստավորմամբ,
Կիևում, Կիևի մարզում և Դնեպրոպետրովսկի մարզում դրանց գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներ,
Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ և Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավեր։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment