Մանչեսթեր Յունայթեդը առաջարկ է արել Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստի համար

Մանչեսթեր Յունայթեդը առաջարկ է արել Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ՝ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերի շուրջ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը, «կարմիր սատանաները» 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար առաջարկել են 50 միլիոն եվրո։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք այս պայմանները կգոհացնեն «սերուցքայիններին», սակայն, աղբյուրի տեղեկություններով, «արքայական» ակումբում չեն բացառում ֆրանսիացու վաճառքը։

​Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կամավինգային չի տեսնում թիմի հիմնական կազմում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Armsport

Leave a comment