Արտահոսքի աղբյուրն ինքն է. նախկին դատախազն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

https://arm.sputniknews.ru/20260827/artahvosqi-aghbjurn-inqn-e-nakhkin-datakhazn-ardzaganqel-e-pashinjani-hajtararutjany-106193091.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105727652_0:0:1422:1066_1920x0_80_0_0_8e82a4af72cd11f305fcf123e6ee83da.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

րաֆֆի ասլանյան, դատախազ, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան

րաֆֆի ասլանյան, դատախազ, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որոնց՝ իրավապահ համակարգում կան անձինք, որոնք ծառայություններ են մատուցում Քոչարյանների ընտանիքին, հայտարարեց, որ խնդիր է դրել բացահայտելու տեղեկատվության արտահոսք իրականացնող անձանց։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրավապահ համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ նրա համար իրավակարգավորումը, օրենսդրությունը որևէ նշանակություն չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Օգոստոսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որոնց՝ իրավապահ համակարգում կան անձինք, որոնք ծառայություններ են մատուցում Քոչարյանների ընտանիքին, հայտարարեց, որ խնդիր է դրել բացահայտելու տեղեկատվության արտահոսք իրականացնող անձանց։ Նա նշեց` եթե կոնկրետ ժամկետում կոնկրետ անուններ ու ապացույցներ չեղան, իրավապահ համակարգում զանգվածային ազատումներ են լինելու։ «Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ»,– ասաց Փաշինյանը։

«Որպես երկրի ղեկավար՝ նա իրավունք չունի այդպիսի հայտարարություններ անելու, եթե նույնիսկ արտահոսք է եղել, պետք է պարզվի օրենքով սահմանված կարգով»,– նշեց Ասլանյանը։

Երևանի նախկին դատախազը արտահոսքի հնարավորությունը քիչ հավանական է համարում` միաժամանակ հավելելով, որ անգամ եթե լիներ էլ, պարտադիր չէ, որ լիներ հենց իրավապահ համակարգից, ինչը վստահաբար պնդել է Փաշինյանը։

«Արտահոսք կարող էր լիներ և՛ դատական համակարգից, քանի որ խուզարկությունների թույլտվությունները դատարաններն են տվել, և՛ քննչական մարմնից, և՛ ազգային անվտանգության ծառայությունից, ովքեր գնացել են տվյալ հասցե և այլն։ Արտահոսքի աղբյուրը ինքն է, 1 օր առաջ ինքը Ազգային ժողովի ամբիոնից ասաց` ինչ է անելու։ Լևոն Քոչարյանի հետ կռվում է ԱԺ նիստերի դահլիճում, դրանից հետո հայտարարում է, թե կզրկվեք ամեն ինչից, նույնիսկ ժառանգություն չեք ստանա, կտեսնեք` ինչ եմ անելու։ Հաջորդ օրը գնում են խուզարկության։ Բնական է, չէ՞, որ ցանկացած մարդ հասկանում է, որ այդ հայտարարություններին հաջորդել են գործողություններ»,– նշեց Ասլանյանը։

Ի դեպ, հունիսին, երբ սոցիալական կայքերում տեսանյութ տարածվեց, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, մամուլը գրեց, որ տեսանյութի արտահոսքը կազմակերպել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Ավելի ուշ ԱԱԾ–ն պաշտոնապես հաստատեց, որ կադրերը իրենք են տրամադրել իշխանամետ լրատվամիջոցներին։

Համեմատելով երկու միջադեպերը` Ասլանյանն ընդգծեց` երբ տարածված տեղեկությունը իշխանությանը ձեռնտու է, արտահոսքը նորմալ է համարվում։

«Հրապարակելու նպատակահարմարությունը ԱԱԾ–ն չի որոշում, օրենքն է որոշում։ Հրապարակման նպատակահարմարության տիրույթում կարող են հայտնվել անձնական գաղտնիք, ընտանեկան գաղտնիք, բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություններ և այլն, որոնց պաշտպանությունը օրենքով սահմանված կարգով երաշխավորված է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը իրեն օրենքից դուրս է դրել։ Ինքը մտածում է, որ օրենքի, իրավունքի աղբյուրն ինքն է։ Ի՞նչ է նշանակում՝ ցանկացած բան կարող է հրապարակել»,– ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն, իսկ Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Օգոստոսի 27-ին (գիշերը) Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Արդեն ցերեկը երկրորդ նախագահը դուրս գրվեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։

Leave a comment