Փաշինյանը Թուրքիայում է – 11.11.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Նոյեմբերի 11–12-ը նախատեսված է պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից ժամանել է Թուրքիա` մասնակցելու COP31-ին։

«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն»,-գրել է ՀՀ վարչապետը սոցցանցերում ու տեսանյութ կցել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովը (COP31)։ Համաժողովի օրակարգում են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը և կլիմայական ֆինանսավորման հարցերը։ Թուրքիան հյուրընկալում և նախագահում է համաժողովը, իսկ բանակցությունները նախագահում է Ավստրալիան։

COP31-ի շրջանակում նոյեմբերի 11–12-ը նախատեսված է պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որին էլ նախատեսում է մասնակցել Փաշինյանը։

Leave a comment