Սպիտակ տանը նշել են Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նպատակը

Բաժանորդագրվել

Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է հակաիրանական լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր տնտեսական գործողության նպատակը այդ երկրի տնտեսության ոչնչացումն է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։

««Էպիկական ցասում» գործողությունը նրանց բանակը ոչնչացնելու համար էր։ Այժմ ունենք «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ նրանց տնտեսությունը ոչնչացնելու համար», – ասել է Լիվիտը «Fox News» հեռուստաալիքի եթերում։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ամբողջ աշխարհում ավելի քան 60 ֆիզիկական, իրավաբանական անձանց և ծովային նավերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Իրանի ԱԳՆ-ն իր հերթին պատասխանել է, որ կօգտագործի իր ողջ ներուժը ԱՄՆ-ի տնտեսական ճնշմանը դիմակայելու համար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի համար միակ ճիշտ ընտրությունը Իրանի ժողովրդի հետ երկխոսությունն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

Իրանի դեմ գործողությունները շուտով կավարտվեն. Թրամփ

Leave a comment