Չինաստանի հետ Եվրամիության առևտրային դեֆիցիտն այժմ հասել է օրական մոտ 1 միլիարդ եվրոյի՝ հայտարարել է Կայա Կալասը։
«Չինաստանը վերահսկում է մեր մատակարարման շղթաների կարևորագույն օղակները։ Մեր կախվածությունը Չինաստանից շատ կարևոր հումքի դեպքում գերազանցում է 80%-ը, իսկ որոշ հազվագյուտ մետաղների դեպքում՝ 90%-ը։ Մենք տեսանք, որ այդ կախվածությունները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք: Երբ երկխոսությունը բավարար չէ, մենք պետք է պատրաստ լինենք լիարժեք օգտագործել մեր ունեցած գործիքները»,- հայտարարել է ԵՄ դիվանագիության ղեկավարը։
Դիտումների քանակ3