Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցք ստեղծելու հարցը

https://arm.sputniknews.ru/20260827/katarn-u-irany-qnnarkel-en-hvormuzi-neghucum-navagnacutjan-mijancq-steghtselu-harcy-106195053.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կատար, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

կատար, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Այսօր Թեհրանում կայացել են Իրանի և Կատարի արտգործնախարարների բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում ժամանակավոր նավարկելի միջանցքի ստեղծման թեման և նեղուցի ականազերծման համատեղ նախագիծը: Այս մասին ասվում է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։

Թեհրանում այսօր կայացել են Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները:

«Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել առաջարկված ժամանակավոր շրջանակային պայմանավորվածության շարունակական քննարկումներին, որը ներառում է Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ նավարկելի միջանցքի ստեղծում և նեղուցի ականազերծման համատեղ նախագծի իրականացման մասին համաձայնագիր», — ասված է հայտարարության մեջ:

Կատարական գերատեսչության հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, լարվածության նվազեցմանն ու երկխոսության համար պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերը, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է հարևան երկրների ինքնիշխանությունը և նավարկության ազատությունը հարգելու անհրաժեշտությունը:

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները կիսելու մասին

Leave a comment