ԵՄ-ն ու Գրենլանդիան կստորագրեն անվտանգության և համագործակցության համաձայնագիր

Եվրոպական Միությունն ու Գրենլանդիան կստորագրեն անվտանգության և համագործակցության համաձայնագիր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ սեպտեմբերի 6-7-ը կղզի այցի ընթացքում:

Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԵՄ-ն կտրուկ ակտիվացրել է իր քաղաքականությունը Գրենլանդիայի նկատմամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կղզու վրա վերահսկողություն հաստատելու մտադրության մասին՝ Արկտիկայում ամերիկյան ուժի պրոյեկցիայի հնարավորությունները բարելավելու համար: Կղզին Դանիայի Թագավորության սուվերեն տարածք է։

Leave a comment