Երևանի Աբովյան փողոցի մի հատվածում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվի

Մայրաքաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների կազմակերպման նպատակով երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ են նախատեսվում Աբովյան փողոցում։

Մասնավորապես, նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի առավոտյան ժամը 06:00-ն, ամբողջությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ձգվող հատվածում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Leave a comment