Առաջարկվել է կազմակերպել պատմական, հնագիտական և գեղարվեստական նմուշների համատեղ ցուցահանդեսներ՝ ներկայացնելով Հայաստանի և Ռուսաստանի մշակույթն ու արվեստը։
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ 2027 թվականին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ են լինելու։
«Ժաննա Անդրեասյանը հրավիրել է ՌԴ մշակույթի նախարարին՝ այցելելու Երևան և մասնակցելու թատրոնի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումներին՝ ընդգծելով, որ նախարարի մասնակցությունը հատուկ նշանակություն կհաղորդի հոբելյանական միջոցառումներին և կնպաստի երկու երկրների մշակութային կապերի հետագա ամրապնդմանը»,– նշել են ԿԳՄՍՆ–ից։
Հաղորդվում է նաև, որ նախարարներն առանձնակի կարևորել են մշակութային հաստատությունների միջև անմիջական համագործակցության ակտիվացումը՝ համատեղ նախագծերի և փոխադարձ այցելությունների միջոցով։
Նշենք, որ նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանում է «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում։
Նոյեմբերի 13–ին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին 2027–2029 թվականների համագործակցության ծրագիրը մշակույթի ոլորտում։