Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։
Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքների համակարգման և ՀՀ Կառավարության առաջնահերթություններին համահունչ ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպմանը քննարկվել են համայնքների զարգացման, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ընթացիկ համագործակցությունն ու հետագա անելիքները։
Կողմերը կարևորել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով երկկողմ սերտ համագործակցության փաստը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: