ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Շևչենկովսկոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը հակառակորդի պաշտպանության խորքը և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել Զապորոժիեի մարզի Շևչենկովսկոյե բնակավայրը»,-ասված է հաղորդագրության մեջ։