ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TikTok-ում է հրապարակել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Օնտարիո լիճը վերանվանում «Ամերիկա լիճ»։
«Այսպիսով, սա Օնտարիո լիճն է Կանադայում և Միացյալ Նահանգներում։ Բայց մենք փոքր փոփոխություն ենք կատարելու և այն չենք անվանելու Օնտարիո, այլ ինչ-որ այլ բան։ Մենք այն անվանելու ենք Ամերիկա լիճ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Այնուհետև Թրամփը վերցրել է տպագիր քարտեզ, մարկերով գծել լճի անունը և մեծ տառերով գրել «Ամերիկա լիճ»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու հարցը, քանի որ Վաշինգտոնը չի ակնկալում շարունակել գործարքներ կնքել կանադական Օնտարիո նահանգի հետ։ Թրամփը նաև կանադացի պաշտոնյաներին անվանել է «ծաղրածուներ» և սպառնացել նրանց Վաշինգտոնի և Օտտավայի միջև հարաբերությունների լուրջ վատթարացմամբ։ Մեկնաբանելով Օնտարիոյի նահանգապետ Դուգլաս Ֆորդի քննադատությունը ԱՄՆ վարչակազմի հասցեին, որը պայմանավորված էր եղել երկկողմ առևտրային լարվածության կտրուկ սրմամբ, Թրամփը նշել էր, որ «ԱՄՆ-ն միշտ շատ ավելի մեծ, հարուստ և ուժեղ կլինի, քան Կանադան»։