Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

27.08.2026 | 13:18

Կառավարությունը հաստատեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ ՀԱՊՀ-ն առաջիկա հինգ տարիներին կղեկավարի տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ռեկտորի ընտրության մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։ Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր երեք թեկնածու, իսկ ընտրությունն անցկացվել է մեկ փուլով։ Գոռ Վարդանյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի 18 անդամի կողմ ձայնը։

Անդրեասյանը նշեց, որ Վարդանյանն արդեն ղեկավարել է համալսարանը և այդ ընթացքում բուհն ունեցել է մի շարք արդյունքներ։ Նրա խոսքով՝ Վարդանյանի կառավարման փորձը կարևոր է հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների առաջիկա փուլում։

«Մեզ համար խիստ առանցքային է տեխնոլոգիական բուհի ձևավորումը, որի համար Պոլիտեխնիկական համալսարանը ունենալու է առանցքային նշանակություն»,- ասաց նախարարը։

Նա հավելեց, որ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև ծրագրի ավարտը տեխնոլոգիական կլաստերը ձևավորել Ակադեմիական քաղաքում, ինչի շրջանակում Պոլիտեխնիկական համալսարանին մեծածավալ աշխատանք է սպասվում։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment