Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կանադայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 10 մարդ մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիայի Թամբլեր Ռիջ ավագ դպրոցում։
Առնվազն 25 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են, հայտնել է Reuters-ը չորեքշաբթի՝ փետրվարի 11-ին՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ դպրոցի շենքում հայտնաբերվել է վեց դիակ, մեկ այլ զոհ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: CBC-ի տվյալներով՝ ևս երկու զոհի դիակները հայտնաբերվել են «միջադեպի հետ կապված» վայրում:
Կրակողը ինքնասպան է եղել: