Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ավարտվել են որակավորման փուլի վերջին խաղերը և հայտնի են դարձել հիմնական փուլի բոլոր՝ 36 մասնակիցները:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» որակավորման երրորդ փուլում հաղթած սովենական «Ցելյեն» լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվել է Բրատիսլավայի «Սլովանին», որի կազում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել է 73-րդ րոպեին։
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 27-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները
Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա»,
Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Աթլետիկո Մադրիդ», «Վիլյառեալ», «Բետիս»
Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»
Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Շտուտգարտ»
Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»
Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»
Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»
Նորվեգիա. «Բուդյո-Գլիմտ», «Վիկինգ»
Թուրքիա. «Գալաթասարայ», «Ֆեներբահչե»
Սլովակիա. «Սլովան»
Բելգիա. «Բրյուգե»
Հունաստան. ԱԵԿ
Չեխիա. «Սլավիա»
Ուկրաինա. «Շախտյոր»
Ավստրիա. ԼԱՍԿ
Ադրբեջան. «Սաբահ»