https://arm.sputniknews.ru/20260827/mahacel-e-rezhisvor-etkpi-nakhkin-rektvor-hrachja-gasparjany-106163561.html
Մահացել է ռեժիսոր, ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը
Մահացել է ռեժիսոր, ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը
Sputnik Արմենիա
Նա պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, հեռուստաթատրոնում և այլն։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T10:15+0400
2026-08-27T10:15+0400
2026-08-27T10:19+0400
թատրոն
մահ
դերասան
հրաչյա գասպարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106162623_0:81:1500:925_1920x0_80_0_0_231e8f43a40185451f9038d8e06cc3e0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik․ 80 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը: Այս մասին հայտնում են ինստիտուտից։Հրաչյա Գասպարյանը ծնվել է Ալավերդիում։ Իր ռեժիսորական կարիերան սկսել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում, ապա աշխատանքի անցել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում։ Եղել է Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսորը։Մահացել է «Կնքահայրը» ֆիլմից հայտնի դերասան Ռոբերտ Դյուվալը1976 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2006-2011 թվականներին եղել է բուհի ռեկտորը։ Պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, հեռուստաթատրոնում և այլն։2003 թվականին լույս է տեսել ռեժիսորի ստեղծագործական կյանքին նվիրված «Թատերական կոլաժ» ժողովածուն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106162623_0:66:1500:1191_1920x0_80_0_0_735d18fc67d38895afbb2829aa6c686b.jpg.webp
թատրոն, մահ, դերասան, հրաչյա գասպարյան
թատրոն, մահ, դերասան, հրաչյա գասպարյան
Նա պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, հեռուստաթատրոնում և այլն։
«Նա մեծ ներդրում է ունեցել արվեստի կրթության, հայ թատերարվեստի զարգացման գործում։ Հրաչյա Գասպարյանն իր երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի հետք է թողել բազում սերունդների կյանքում՝ իր գիտելիքով, մասնագիտական բարձր վարպետությամբ և մարդկային ջերմությամբ։ Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու իր սաներին փոխանցած արժեքները դեռ երկար տարիներ կշարունակեն ապրել՝ ապրեցնելով նաև մեծ վարպետին»,- նշված է ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հրաչյա Գասպարյանը ծնվել է Ալավերդիում։ Իր ռեժիսորական կարիերան սկսել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում, ապա աշխատանքի անցել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում։ Եղել է Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսորը։
1976 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2006-2011 թվականներին եղել է բուհի ռեկտորը։ Պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, հեռուստաթատրոնում և այլն։
2003 թվականին լույս է տեսել ռեժիսորի ստեղծագործական կյանքին նվիրված «Թատերական կոլաժ» ժողովածուն։