Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի առանց նրա: Դատարանն այդ որոշումը կայացրեց բժիշկների կարծիքի հիման վրա»։
«Նիստը շարունակվում է։ Բժիշկները ճիշտ համարեցին, որ նա հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի։ Փաստաբանները կշարունակեն, կարծում եմ՝ մինչև առավոտ որոշումը դատարանն արդեն կունենա»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտնեց Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ «Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել»։ Խոսքը սրտի ստենտավորման մասին է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: