Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ


Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


 


Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Դիտումների քանակ35

Leave a comment