ՌԴ ԶՈւ–ն հարվածել է ռազմական բեռներով բեռնանավի և վառելիքով ռեզերվուարների. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260826/rd-zun-harvatsel-e-razmakan-bernervov-bernanavi-ev-vareliqvov-rezervuarneri-pn-106156815.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_215:0:2946:2048_1920x0_80_0_0_b50393ac8fc2f0646b18042477f4bbdf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, նավ, նավահանգիստ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, նավ, նավահանգիստ

Բաժանորդագրվել

Այսօրվա ընթացքում ՌԴ ԶՈւ շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստում ռազմական բեռներով բեռնանավի են հարվածել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հարվածային անօդաչու թռչող սարքերով Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստում խոցվել է Ուկրաինա ռազմական նշանակության բեռներ տեղափոխող բեռնատար նավը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, որ Իզմայիլ նավահանգստում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով երեք ռեզերվուարի և ռազմական բեռների բեռնաթափման համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment