Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են , որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։
Ավելի վաղ «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրել էր․
Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:
Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են։
Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։